Լարված իրավիճակ և ծեծկռտուք Երևան Մոլում. տեսանյութ
Նմանատիպ
«Երևան մոլ»-ում՝ «Այ էլեկտրոնիքս» խանութում այսօր՝ ժամը 15:00-ին, պետք է տեղի ունենար խոշոր զեղչերի ակցիա, սակայն, քանի որ հավաքվածների թիվը չափազանց մեծ է եղել, ստիպված են եղել մարդկանց ավելի շուտ ներս թողնել խանութ, և սարսափելի իրարանցում ու հրմշտոց է սկսվել:
Այս պահին վայրում են շտապ օգնության աշխատակիցները, քանի որոշ մարդկանց ինքնազգացողությունը վատացել է, ոմանք վնասվածք են ստացել: Ի դեպ, իրավիճակն այնքան քաոսային է, որ շտապ օգնության աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել ու օգնություն ցուցաբերել տուժածներին:
Իրավիճակը դուրս եկել վերահսկողությունից: Ընդամենը 1000 դրամով կենցաղային տեխնիկա ձեռք բերելու մղումով տարված քաղաքացիները կոտրել են խանութի ապակիները: Խանութից դուրս եկած քաղաքացիներից մեկը yerkir.am- ին հայտնեց, որ զեղչով ապրանքները վերջացել են, իսկ խանութի աշխատակիցներն իրենց վրա բղավել են՝ «բոմժե’ր, դուրս եկեք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում