Տեր-Պետրոսյանը ոնց-որ թե հրաժեշտ է տալիս Հայաստանի չափերով «մեծ» քաղաքականությանը
Նմանատիպ
Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Լևոն Տեր-Պետրոսյանը ոնց-որ թե հրաժեշտ է տալիս Հայաստանի չափերով «մեծ» քաղաքականությանը:
Կարծես թե մոտակա տարիներին, մինչև մյուս համապետական ընտրությունները, որոնք տեղի կունենան 2017թվականին (ԱԺ), Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն անելու բան չունեն: Չէ, ի նկատի չունեմ, որ անելու բան չկա. լավ էլ կա, բայց…
Վերաձևակերպվող քաղաքական համակարգում հստակ է այն, որ ընդդիմություն կարող է և պետք է լինի, բայց ինքը չպետք է դուրս գա բանականության, տրամաբանության, սահմանադրության և պատասխանատվության սահմաններից:
Առավել ևս պետք չէ այլևս հանրության մեծ ու փոքր խմբերում ձևավորել չարդարացված ակնկալիքներ և սպասումներ, քանի որ դրանց չիրականացման հետևանքով հանրությունը արդեն տարիներով լրջագույն հոգեբանական սթրես է ապրում և առհասարակ՝ չի սովորում ձևակերպել իրատեսական ակնկալիքներ, չի սովորում հույսը սեփական ուժերի ու կարողությունների վրա դնել, և այլն:
Առանց ընդդիմության չի լինի, բայց ամեն մի ընդդիմությունով էլ չի լինի: