Կիեւում սգո միջոցառումներ են անցկացվում Մայդանում զոհվածների հիշատակին

Նմանատիպ
Կիեւի կենտրոնում փետրվարի 20-ին տեղի են ունենում սգո միջոցառումներ՝ նվիրված մեկ տարի առաջ բողոքի ակցիայի ընթացքում զոհվածների հիշատակին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը, Ինստիտուտսկայա փողոցում, որտեղ սպանվել են մի քանի տասնյակ մարդիկ, Լվովի մարզի կաթոլիկ քահանաներն անցկացնում են հոգեհանգստի կարգ: Նույն տեղում հավաքվել Է այդ մարզի շուրջ 150 բնակիչ, մարդիկ ձեռքներին բռնել են սրբապատկերներ:
Մայդանում Անկախության կոթողի մոտ 6 կաթոլիկ քահանաներ նույնպես անցկացնում են Մայդանի զոհված ակտիվիստների եւ հակաահաբեկչական գործողության զոհված մասնակիցների հոգեհանգստի կարգ: Այստեղ ներկա Է շուրջ 250 մարդ, եւ մարդիկ շարունակում են ավելանալ:
Ինստիտուտսկայա, Գրուշեւսկի փողոցներում, ինչպես նաեւ Մայդանում տեղակայված են լուսային կայանքներ, ինչպես նաեւ լուսարձակներ՝ ծածկված կարմիր թաղանթով, ժամը 18:00-ից հետո դրանք կվառեն «արժանապատվության ճառագայթները» Երկնային հարյուրյակի հերոսների հիշատակին:
Զոհվածների հիշատակի հիմնական միջոցառումները կսկսվեն երեկոյան Կիեւի եկեղեցիների համազանգ ղողանջներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում