Լ.Արոնյանը և Է.Դանիելյանը Չինաստանում կմասնակցեն «Մտավոր խաղերին»

Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը կմասնակցեն դեկտեմբերի 12-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվելիք “Մտավոր խաղերին”: Փառատոնի ծրագրում ընդգրկված են արագ, կայծակնային եւ “կույր” մրցաշարեր:

Ինչպես տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Արոնյանի մրցակիցները կլինեն Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզեւիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Թոփալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգան, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը:

Դանիելյանը կմրցի Հոու Յիֆանի, Ա. Մուզիչուկի, Կոներուի, Ժաո Քսյուի, Լահնոյի, Չմիլիտեի, Զատոնսկիի, Ստեֆանովայի, Խոտենաշվիլիի, Դրոնավալիի, Պաետցի, Ժու Չենի, Կրամլինգի, Սոչկոjի, Կոստենյուկի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում