Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրավարի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման ձեւաչափով` օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների անցկացումը` հավելելով, որ այն թույլ է տալիս ավելի խորը պատկերացնել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում