Առողջապահության նախարարի առաջին տեղակալ. «Դ.Սիրունյանի մոտ դրական դինամիկա չկա»

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն այսօր արդեն 3-4 անգամ կապվել է Հանրապետական հիվանդանոցի հետ’ տեղեկանալու Դիանա Սիրունյանի վիճակի մասին:

«Վիճակը նույնն է, մի քիչ էլ դեպի վատը: Դրական դինամիկա չկա: Հիմա փորձում ենք տեսնել’ ուրիշ ինչ կարելի է անել»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Հայկ Դարբինյանը: Հիվանդի վիճակը մի փոքր կայունանալուն պես բժիշկներն անմիջապես կանցնեն դիմային ոսկրերի ֆիքսացիային:

Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը, լսելով իր հոր՝ Սուրեն Սիրունյանի մահվան գույժը, օգոստոսի 18-ին ցած է նետվել հինգերորդ հարկից: Ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում