Թուրք խմբագրի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ

Թուրք խմբագրի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ

Թուրքական հայտնի «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի դեմ դատական գործ է հարուցվել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանցում է թուրքական T24.com կայքը:

Մեղադրող կողմի փաստաբան Ամհեթ Օզելն իր հայցում շեշտել է այն հանգամանքը, թե Դյունդարը նպատակ է ունեցել ոչ թե տեղեկատվություն պատրաստել, այլ վիրավորել է Էրդողանին իր հարցազրույցներից մեկի ժամանակ: Եթե հետաքննության արդյունքում հարուցվի քրեական գործ, ապա Նախագահին «վիրավորելու և անհիմն մեղադրանք ներկայացնելու» հիմնավորմամբ «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիրը կարող է դատապարտվել 2 տարի 4 ամսից մինչև 9 տարի 4 ամիս ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում