Վրաց-ռուսական խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. Մարգվելաշվիլի

Վրաց-ռուսական խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ «վրաց-ռուսական հարաբերությունների խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդմասին նա նշել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: 

Մարգվելաշվիլին հանդես է եկել ռուս-վրացական երկխոսության շարունակության օգտին` Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ արտաքին գործերի նախարրի տեղակալ Սերգեյ Կարասինի բանակցային ֆորմատով: Վրաստանի նախագահի խոսքով` վրաց-ռուսական երլխոսության այդ ֆորմատը չպետք է որևէ կերպ սահմանափակվի:

Աբաշիձեի և Կարասաինի միջև բանակցությունները սկսվել են 2008 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում