Հայ լրագրողը կարող է պատգամավոր դառնալ Թուրքիայի իշխող կուսակցությունից

Հայ լրագրողը կարող է պատգամավոր դառնալ Թուրքիայի իշխող կուսակցությունից

Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի հայազգի թղթակից, գրող Մարգար Եսայանը դիմել երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)` անդամ դառնալու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրական «Վաթան» պարբերականը:

Եսայանը դիմել է Ստամբուլում ԱԶԿ-ի գլխավոր շտաբ` հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում որպես կուսակցության թեկնածու առաջադրվելու նպատակով: Եթե Թուրքիայի իշխող կուսակցության գլխավոր շտաբը որոշի առաջադրել հայ լրագրողին ընտրություններում և Եսայանը ընտրվի, նա կլինի «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջին հայ պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում