Դիլիջանում գրանցվել է զբոսաշրջության աճ
Նմանատիպ
Դիլիջանում այս տարի զբոսաշրջիկների հոսքն աննախադեպ ավելացել է: Ինչպես տեղեկացնում է Լրատվական ռադիոն, այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Նրա խոսքով, քաղաքում գործող մոտ 30 հանգստյան տներում և առողջարաններում այս օրերին ազատ տեղեր չկան: Այս տարի արդեն Դիլիջան է այցելել 15 հազար հանգստացող: Նախորդ ամբողջ տարվա ընթացքում էր այդ թիվը ստացել:
Ինչ վերաբերում է հանգստյան տների սահմանած գներին, ապա քաղաքապետը հավատացնում է, որ գործում են հասարակության տարբեր շերտերի համար մատչելի գներ: Ըստ նրա՝ հանգստյան գոտիներում մեկ օրվա համար սահմանված գները տատանվում են 3 հազարից մինչև 150 հազար դրամի սահմաններում: Դիլիջան այցելող զբոսաշրջիկների 60-70 տոկոսը Հայաստանից են, մնացած 30-40 տոկոսը՝ արտերկրից ժամանողները: Ի դեպ, արտերկրից եկող զբոսաշրջիկների մեծ մասը սփյուռքահայերն են:
Արմեն Սանթրոսյանը հավատացրել է, որ Դիլիջանում զբոսաշրջության զարգացման համար ստեղծում են բոլոր պայմանները, բարեկարգում են քաղաքի ճանապարհները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում