Հայկական բանակը ադրբեջանցիների հետ ուս-ուսի տված մի օր կռիվ է տալու ծայրահեղ իսլամիստների դեմ
Նմանատիպ
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ալիևների իշխանության բարդություններով, էստ էության, ուրախանալ չարժե: Մեծ քաղաքականության մեջ հաճախ ընտրությունը կանգնում է վատի և վատթարագույնի միջև:
Ադրբեջանի նման կազմավումներում սեկուլյար ռեժիմի այլընտանքը` հավանական ուժը, որ իշխանության կգա, կրոնական ծայրահեղականներն են:
Հաշվի առնելով սովետական անցյալը` կարելի է կանխատեսել, որ ալիևան ռեժիմի տապալմանը չի կարող հաջորդել իսլամի շիա ուղղության վրա հիմնված ավտորիտար ռեժիմը(Իրանի օրինակով), որը կկենտրոնանա ներքին խնդիրների վրա և ազգային-պետական ինքնության հիմքում չի դնի ջիհադի արտահանման առաջնահերթությունը:
Ամենայն հավանականությամբ, իշխանությունը կվերցնեն Միջագետքի անապատներում այս օրերին կրոնագաղափական և ռազմական առումով թրծվող տարրերը: Իսկ դա լուրջ մարտահրավեր է մեզ համար, քանզի Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված իռացոնալ հաշվարկների գործոնը մի քանի անգամ կմեծանա` այստեղից բխող բոլոր հետևանքներով:
Եվ, չի բացառվում, որ մի օր Քռի ափերին հայկական բանակը ադրբեջանցի սեկուլյարիստների հետ ուս-ուսի տված կռիվ տա ծայրահեղ իսլամիստների դեմ…
Հետևեք մեզ նաև Telegram-ում