Ինչպես է սթրեսն ազդում մեր օրգանիզմի վրա
Նմանատիպ
Սթրեսը 60% հիվանդությունների պատճառ է, iնչը համաձայնեք այնքան էլ ուրախալի փաստ չէ: Այլ բան է հիվանդանալ որոշակի պատճառներից, որոնք մեզանից կախված չեն կամ վերահսկելը դժվար է: Օրինակ գենետիկա, աշխատանք վտանգավոր նյութեր արտադրող գործարանում, ճամփորդություն համաճարակային վտանգ ունեցող երկիր, դարձյալ աշխատանքի բերումով: Սակայն, այլ հարց է, կրճատել կյանքը, քանի որ չենք կարողանում վերահսկել սեփական էմոցիաները: Սթրեսը մեզ վրա ազդում է, ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիոլոգիապես:
Այսպիսով, Aroxj.am-ը ներկայացնում է մի ամբողջ խնդիրների շղթա, որը մենք ձեռք ենք բերում սթրեսի միջոցով:
1. Խնդրիներ առողջության հետ
2. Խրոնիկական հոգնածություն
3. Գլխացավ, ուշադրության բացակայություն, անհանգստություն, դյուրագրգռություն, զայրույթ և խուճապ
4. Ատամների կրճտում, ծնոտի լարվածություն
5. Զարկերակի արագ հարվածներ, կաթված, սրտի հիվանդություն, 1-ին և 2-րդ կարգի շաքարախտ, հիպերտոնիա, առիթմիա
6. Մարսողական համակարգի խանգարում, որովայնի ցավեր, աղիքային ցավեր:
7. Ավելորդ քաշ և ճարպակալում
8. Սեռական ցանկության նվազում:
9. Անքնություն, հուզական խնդիրներ և վարքագծային խնդիրներ, իմունային համակարգի անկում, աստթմա, խոց, էներգիայի պակաս, դեպրեսիա, պարանոյա:
10.Մշտական մկանային լարումներ, ֆիբրոմիալգիա, անընդհատ տանջող ցավեր:
11.Ալկոհոլիզմ, թմրամոլություն, ծխախոտից կախում, ինքնասպանություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում