«Ավանգարդ». Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի՞
Նմանատիպ
«Ավանգարդն» գրում է. « Նորից որոշ շրջանակներ սկսել են խոսակցություններ ծավալել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին: Գիտենք ու համոզված ենք, որ նման դաշտում լուրերի տարածմամբ կամ էլ խոսակցությունների շրշանառմամբ շահագրգռված են որոշակի դեմքեր, ովքեր անգամ գումարներ են ծախսում, պատվերներ տալիս’ հասարակական կարծիք ու տրամադրություններ ձևավորելու համար: Ըստ մեկնաբանությունների’ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ են անելու արևմտամետ ուղղվածություն և կողմնորոշումներ ունենալու համար, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը համաձայնել է միանալ պուտինյան Եվրասիակսւն միությանը, որի դեմ հրապարակային ելույթ է ունեցել Տիգրան Սարգսյանը: Այսինքն, վարչապետը մերժում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցը և շարունակում պնդել, որ երկիրը պետք է ուղղորդվի դեպի Արևմուտք: Իսկ ահա Տիգրան Սարգսյանին էլ, ըստ խոսակցությունների, փոխարինելու է Երևանի նախկին քաղաքապետ Կստեն Կարապետյանը, ով ակնհայտորեն ռուսամետ գործիչ է և հանդիսանում է ռուսական կապիտալի ներկայացուցիչը: Այս խոսակցությունների հիմքում նյութական և մտահոգող մի հարց կա’ արդյո՞ք Հայաստանը կդիմանա պուտինյան ճնշումներին և կշարունակի իր ընթացքը դեպի Արևմուտք, թե մեզ համար իրականություն կդառնա Եվրասիական միությանն անդամակցությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում