«Ժողովուրդ». Սևանի քաղաքապետը «դաբրո» չի ստացել կրկին առաջադրվելու համար
Նմանատիպ
Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանը չի առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում, որովհետև, ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա «դաբրո» չի ստացել: Թերթի տեղեկություններով’ ՀՀԿ-ն որոշել է այնտեղ քաղաքապետ դարձնել Գեղարքունիքի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին (Ուդո): Գ. Մալխասյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում վստահեցրել է, թե ինքը չի ցանկացել առաջադրվել, քանի որ արդեն 10 տարի է’ աշխատում է, հիմա որոշել է իր բիզնեսով զբաղվել: Թերթը նշում է, որ սեպտեմբերի 23-ին Սևանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են ՀՀԿ-ականներ Սվետլաննա Կարապետյանը և Մարտիկ Մարտիրոսյանը, ՀՅԴ-ական Հունան Բաղդասարյանը, անկուսակցականներ Կամո Ավագյանը, Սևակ Գասպարյանը, Տիգրան Դավոյանը, Պարգև Սահակյանը ևՆելսոն Ստեփանյանը: Առաջադրումների վերջնաժամկետը դեռ չի ավարտվել: Ըստ թերթի տեղեկությունների’ Ռ. Ղուկասյանն օրերս կներկայացնի իր փաստաթղթերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում