«Հրապարակ». Վարդան Ղուկասյանը սկսել է վաճառել ամբողջ քաղաքի տարածքները
Նմանատիպ
Հայաստանի ամենաէքսցենտրիկ քաղաքապետի’ Վարդան Ղուկասյանի թռիչքներին և ներկայիս անկմանն ականատես Գյումրին անհանգիստ է: Վարդան Ղուկասյանը քաղաքապետի աթոռի վերջին ամիսներն է վայելում և, ինչպես ընդունված է նման դեպքերում, իշխանության մեդալի հակառակ կողմն է լիուլի ուսումնասիրում: Իսկ այնտեղ քաղաքական հակառակորդների ատելությունն է և թշվառության մեջ ընկղմված քաղաքի սևեռուն ուշադրությունը 13 տարի պաշտոնավարած օլիգարխի նկատմամբ: Քաղաքը կանխազգում է, որ իր համար անսպասելի կերպով Սամվել Բալասանյանի հակառակորդը դարձած Վարդանիկը հեշտ չի հանձնվելու: Ահա թե ինչ է գրել «Հրապարակին» Աննա Մինասովնա ներկայացած մի կին. «Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը, իմանալով, որ էլ չի լինելու քաղաքապետ, սկսել է ամբողջ քաղաքի տարածքները վաճառել, էն էլ’ չնչին գներով: Իր շրջապատը հողերն առավ, ու մի բան էլ հիմա լավություն է անում’ ասելով, թե, ժողովուրդ, ում ինչ պետք է, եկեք-տարեք, թող Սամվելին հեչ բան չմնա: Ավագանին ամեն օր նիստ է անում և օտարման որոշումներ ընդունում: Բացի էդ, Վարդանիկը սկսել է տանել նաև քաղաքապետարանի գույքն ու խալիները, TV-ները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում