Ռուսաստանը 12 քաղաքացիական ուղղաթիռ Է մատակարարելու Բելառուսին

Ռուսաստանը 12 քաղաքացիական ուղղաթիռ Է մատակարարելու Բելառուսին

«Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ մտնող «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը պարտավորագիր Է կնքել Բելառուսի հետ, որի համաձայն քաղաքացիական ուղղաթիռների խմբաքանակ Է մատակարարելու այդ երկրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.Ռու»-ին, այդ մասին լրագրողներին հայտնել Է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

Պարտավորագիրը, ըստ որի բելառուսական կողմն ստանալու Է 12 Մի-17 ուղղաթիռներ, կնքվել Է Աբու Դաբիում ընթացող IDEX-2015 զենքի միջազգային ցուցահանդեսում: Գործարքի կատարման ժամկետները, ինչպես նաեւ արժեքը, չեն ճշտվում:

Ավելի վաղ Զեմեզովը հայտնել Էր, որ, 2014 թվականի արդյունքներով, «ՌոսօբորոնԷքսպորտը» արտասահմանում վաճառել Է 13 մլրդ դոլար գումարի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Նրա խոսքով՝ 2015 թվականին նույնպես ծրագրվում Է կնքել նույնքան կամ ավելի գումարի պարտավորագրեր:

IDEX-2015 ցուցահանդեսը բացվել Է փետրվարի 22-ին: Այն Արաբական Միացյալ Էմիրություններում 1993 թվականից ի վեր անցկացվում Է երկու տարին մեկ: Համաժողովի ընթացքում կնքվող պարտավորագրերի ընդհանուր գումարը հասնում Է հարյուր միլիոնավոր դոլարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում