ԲՀԿ-ն կլուծարվի՞
Նմանատիպ
ԲՀԿ խմբակցությունում այսօր մեկնարկել է խմբակցության նիստը, որի օրակարգում, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, քիչ հետո մեկնարկելիք քառօրյա նիստերին վերաբերող հարցեր են:
ԲՀԿ խմբակցության այս նիստը եւ մեկնարկելիք քառօրյան առաջինն են Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտություն-հաշտեցումից հետո: Անցած հինգշաբթի կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ակնարկեց քառօրյայի ընթացքում կայանալիք իրադարձությունների մասին: Այդ ընթացքում նաեւ խոսակցություններ են շրջանառվում Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության լուծարման մասին: Վերջինիս վերաբերող մեր հարցին Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նման բան չկա»: Հետո հավելեց՝ «նիստից հետո կասեմ»: ԲՀԿ խմբակցության նիստին մասնակցում են խմբակցության բոլոր պատգամավորները, բացի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից: Նիստը վարում է Նաիրա Զոհրաբյանը:
Քիչ հետո մեկնարկելու է նաեւ ՀՀԿ խմբակցության նիստը: Մինչ այդ ՀՀԿ-ի պատգամավորները նույնպես ձեռնպահ են մնում շրջանառվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություններից, հորդորելով սպասել մինչեւ խմբակցության նիստի ավարտը ու ստանալ բոլոր հարցերի պատասխանները:
Հ. Գ. ԱԺ նիստը սկսվելուց հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն բոյկոտում է այս քառօրյայի աշխատանքները:
Աղբյուրը` aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում