Երկրաշարժ Ադրբեջանում և Հայաստանում
23/02/2015 16:12
Նմանատիպ
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաեւ Հայաստանում:
Փետրվարի 23-ին, ժամը 13.06-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրել է, որ տեղական ժամանակով ժամը 12.05-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 եւ արեւելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ եւ 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում մասնավորապես՝ Տավուշի մարզում` 3-4 բալ ուժգնությամբ: