ՀԱԿ-ը շարունակում է օլիգարխիկ պայմանավորվածություններին տուրք տալ
Նմանատիպ
Նարեկ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քաղաքական փաստաթուղթ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու վերաբերյալ: Կրկնում եմ, փաստաթուղթը զուտ քաղաքական է, յուրաքանչյուր ուժ կարող է ընդունել դրա նպատակահարմարությունը, կամ՝ ոչ: Հիմա, այսօր ԱԺ-ում կան ուժեր, ովքեր հրապարակում կատու են ճղում, թե պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը: Երկրի թիվ մեկ քաղաքական հարթակից ավելի կարևո՞ր տեղ կա, որտեղ իրենց դիրքորոշումը հնարավորություն ունեն ռեալիզացնել, կամ առնվազն տեսակետ արտահայտել: Իհարկե՛, ոչ: Բա եթե նման քաղաքական հայտարարություններ եք անում, որ պահանջում եք նախագահի հրաժարականը, կողմ քվեարկեիք, թե հենց հարցը հասնում է գործի, անմիջապես մոռանում եք ամեն ինչի մասին: Ցավալի է տեսնել, թե մի քանի տասնյակ հազար ՀՀ քաղաքացու ձայն ստացած քաղաքական ուժը ոնց է մսխում իր վստահությունը՝ տուրք տալով որոշակի՝ դեռևս ուժի մեջ մնացած օլիգարխիկ պայմանավորվածությունների…
Հետևեք մեզ նաև Telegram-ում