Իրաքում ԻՊ-ի մահապարտ-ահաբեկիչներ են սպանվել

Իրաքում ԻՊ-ի մահապարտ-ահաբեկիչներ են սպանվել

Անբար մարզում Ալ Բաղդադի քաղաքի վրա հարձակման փորձ իրականացնելու ժամանակ 4 մահապարտ-ահաբեկիչ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանությունը 3 ականապատ մեքենա է վնասազերծել նույն շրջանում: Տեղական աղբյուրների տեղեկացմամբ, թեժ բախումներ են ընթացել անվտանգության ուժերի և ԻՊ-ի ահաբեկիչների միջև: Ահաբկիչները փորձել են ներխուժել ալ Բաղդադիի բնակելի տարածքներ, որի հետևանքով լուրջ վնասներ են կրել:

Անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Բաղդադի հարավում նախօրեն պայթյունից 4 մարդ զոհվել, ևս 9-ը վիրավորվել են: Ահաբեկչական հարձակման է ենթարկվել մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Շալաա թաղամասը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետությունն» Իրաքի արևմուտքում գտնվող ալ Բաղդադի քաղաքում 45 մարդ է այրել: Լուրեր են շրջանառվում, որ նրանք անվտանգության ուժերի ներակայացուցիչներ են:

Վերջին ամիսներին ալ Բաղդադի քաղաքը շրջափակման մեջ էր հայտնվել: Ավելի վաղ իրաքյան աղբյուրները տեղեկացրել էին, որ «Իսլամական պետությունը» 27 իրաքցի ոստիկանների մահապատժի է ենթարկել և նրանց դիակները նետել Եփրատ գետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում