Թուրքիան Սուլեյման շահի դամբարանի տեղափոխման հարցում պայմանավորվել էր ԻԼԻՊ-ի եվ PKK-ի հետ. The Independent

Թուրքիան Սուլեյման շահի դամբարանի տեղափոխման հարցում պայմանավորվել էր ԻԼԻՊ-ի եվ PKK-ի հետ. The Independent

Սուլեյման շահի դամբարանը թուրք-սիրիական սահմանին ավելի մոտ տարածք տեղափոխելու հարցում Թուրքիան նախապես պայմանավորվածություններ էր ձեռք բերել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպության եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թեւ Ժողովուրդների դեմոկրատական միասնություն կուսակցության (PYD, YPG) հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման համոզմունք է հայտնել բրիտանական The Independent թերթը` անդրադառնալով Սիրիայի տարածքում Եփրատի կղզիներից մեկում գտնվող Սուլեյման շահի դամբարանն անարյուն թուրք-սիրիական սահմանից 200 մ հեռավորության վրա գտնվող վայր տեղափոխելու Թուրքիայի զինված ուժերի` նախօրեին իրագործած գործողությանը:

Բրիտանական թերթը հիշեցրել է, որ իսլամի հայտնի առաջնորդների դամբարաններն ավերող վահաբի աղանդի հետեւորդ ԻԼԻՊ-ը սրանից մոտ մեկ տարի առաջ Սուլեյման շահի դամբարանը դատարկելու համար երեք օր ժամանակ էր տվել Թուրքիային, սակայն, չնայած դրան, կազմակերպությունն այլեւս չէր անհանգստացրել Անկարային:

Թերթը դա պայմանավորել է այն բանով, որ ԻԼԻՊ-ի զավթած տարածքներում գտնվող նավթահանքերը շահագործվում են թուրք ինժեներների կողմից: Այսինքն` ԻԼԻՊ-ը խոստացել է ձեռք չտալ դամբարանին` թուրք մասնագետների դիմաց: Թերթը չի բացառել, որ դամբարանի տեղափոխումը Թուրքիայի հետ սահման եւս ինչ-որ պայմանավորվածության, միգուցե` ավելի շատ թուրք մասնագետներ հրավիրելու արդյունք էր, քանի որ այն կատարվել էր ոչ ԻԼԻՊ-ի, ոչ էլ այդ տարածաշարջանը վերահսկող քրդերի կողմից որեւէ դիմադրություն չցուցաբերելու արդյունքում (մեկ թուրք զինվորը զոհվել էր ոչ մարտական պայմանու մ):

Դամբարանի տեղափոխումը ԻԼԻՊ-ի հետ պայմանավորվածության արդյունք լինելու մասին հայտնել է նաեւ թուրքական gazeteci.tv ինտերնետային կայքը:

«Սուլեյման շահի դամբարանի տեղափոխումը ԻԼԻՊ-ի հետ նախապես պայմանավորված գործողություն էր: Դա Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համար պարտություն էր, քանի որ Թուրքիան կորցրեց 94 տարի իր ձեռքում եղած հողը»,-գրել է կայքը:

Քրդական Firat լրատվական գործակալությունն էլհայտնել է, որ դա YPG-ի հետ թուրքական բանակի համատեղ գործողություն էր, ինչի արդյունքում այն տեղափոխվել է PYD-ի վերահկողության տակ գտնվող տարածք: «Գործողությունը կատարվել է YPG-ի հրամատարության տակ գտնվող Քոբանիի մեր ուժերի մասնակցությամբ», -հայտնել է գործակալությունը:

Քննադատելով թուրքական կառավարությանը, «Ջումհուրիեթ» թերթն էլ գրել է, որ Անկարան ԻԼԻՊ-ին եւ PKK-ին ահաբեկչական էր անվանում, սակայն, օսմանյան մասունք հանդիսացող դամբարանի տեղափոխումը կատարում է նրանց հետ համատեղ:

«YPG-ի հետ համատեղ գործողությունը Սիրիայի եւ սիրիացի քրդերի հետ կապված Թուրքիայի վարած քաղաքականության վերջնական ձախողման ցուցադրությունն է: Դա խոսում է այն մասին, որ այսուհետեւ Թուրքիան աջակցելու է կամ նվազագույնը` չի խոչընդոտելու տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ YPG-ի եւ PKK-ի գործողություններին», -գրել է թուրքական թերթը:

Թերթը նշել է, որ նման եզրակացության է հագել այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություն է նախապատրաստում ԻԼԻՊ-ի դեմ, որպեսզի ազատագրի սիրիական Ռաքքա եւ իրաքյան Քիրկուկ եւ Մոսուլ ք աղաքները:

«Քոբանիից հետո PKK-ին դաշնակից դարձած ԱՄՆ-ը բանակցությունները վարում է Թուրքիայի զինված ուժերի հետ: ԻԼԻՊ-ի դեմ թուրքական Քիրշեհիր քաղաքում սիրիացի ընդդիմադիրներ վարժեցնելու վերաբերյալ օրերս կնքված թուրք-ամերիկյան համաձայնագիրը ձեռք է բերվել հենց այդ շրջանակում»,- նշել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում