Սիրիան խոստորեն դատապարտել է իր տարածքում Թուրքիայի իրականացրած գործողությունները

Սիրիան խոստորեն դատապարտել է իր տարածքում Թուրքիայի իրականացրած գործողությունները

Սիրիան դատապարտել է Թուրքիայի կողմից Սուլեյման շահի աճյունը տեղափոխելու համար իրականացրած գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը՝ իրականացված գործողությունը որակելով որպես բացահայտ հարձակում: Ըստ ստացված տեղեկությունների՝ Թուրքիայի ԱԳՆ-ն Ստամբուլում Սիրիայի հյուպատոսին հայտնել է Սուլեյման շահի աճյունը տեղափոխելու մտադրության մասին, սակայն չի սպասել սիրիական կողմի համաձայնությանը:

Սիրիայի ԱԳՆ-ն նշել է, որ Սուլեյման շահի գերեզման-հուշահամալիրը գտնվում է Ռակկա նագանգում, որտեղ հսկողություն հաստատած «Իսլամական պետությունը» եկեղեցիներ ու մզկիթներ էր այրել, սակայն չէր վնասնել Սուլեյման շահի գերազմանը, ինչը հաստանում է Թուրքիայի սերտ կապը ԻՊ-ի հետ: Այսպիսով` Թուրքիան խախտել է 1921թ.-ի պայմանագիրը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետն իր հերթին հայտարարել էր, որ Սուլեյման շահի աճյունը հաջողությամբ տեղափոխվել է: Վարչապետը նաև հայտնել է, որ գործողությունն իրականացվել է առանց Սիրիայի համաձայությանը սպասելու:

Գործողությունն իրականացվել է թուրքական զինված ուժերի և հատուկ նշանակության ծառայությունների հետ և սկսվել է փետրվարի 21-ի երեկոյան, ավարտվել փետրվարի 22-ի առավոտյան: Թուրքիա են վերադարձել շուրջ 40 զինվորականներ, ովքեր պաշտպանում էին գերեզմանը ԻՊ-ից: Իրենց գործողությունների ավարտին թուրք զինծառայողները պայթեցրել են հուշահամալիրը՝ կանխելով գրավումը ԻՊ-ի կողմից, որը կարող էր հետագայում նրանց համար որպես ռազմաբազա ծառայել:

Սուլեյման շահի գերեզմանը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանից 35 կմ հեռավորության վրա:

Սուլեյման շահը Օսմանյան կայսրությունում կառավարել է 1178-1227թթ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում