«Սուպեր լիդերների» ինստիտուտը պետք է փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում դարձյալ հայտարարեց, որ ինստիտուցիոնալ ընդդիմության կարիք ունենք, որ միայն այս դեպքում է հնարավոր հասնել իշխանափոխության, քանի որ կլինի փոփոխությունների հաղթահարման ճանապարհային քարտեզ:
««Սուպեր լիդերների» ինստիտուտը պետք է փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտով: Սա շատ կարեւոր նախապայման է, որ վերջին 20 տարիներին գրեթե 100 տոկոսանոց աշխատել է. վճռական պահին էդ սուպերլիդերի ծնկները ծալվել են: էդ սուպերլիդերը միշտ լիազորություն է ունեցել 100 հազար մարդու փոխարեն որոշում կայացնելու: Ու ոչ ոք հետո չի ասել, բայց դու ո՞վ ես, դու ո՞վ ես, որ էդ որոշումը կայացնես: Դու ընդհանրապես քեզ ինչի՞ տեղ ես դրել, դու ցարի բո՞գ ես, դու Աստվա՞ծն ես, որոր ժողովրդի ճակատագիրը …էսօր անում եմ հանրահավաք, էսօր չեմ անում հանրահավաք: Դու ո՞վ ես ընդհանրապես»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում