Մի խաղացեք գյումրեցի անչափահաս աղջկա ճակատագրի հետ
Նմանատիպ
Հասմիկ Բուդաղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Լրագրողներ ջան, գյումրեցի 14-ամյա աղջկա կորելու պատմության մեջ ո՞ր մասնա ձեզ այդքան հաճույք պատճառում, որ օրը 10 անգամ նրա կորելու մասին վարկածներ եք հրապարակում. ընդ որում՝ ոչ մի փաստ, հիմք, ուղղակի վարկածներ։ Ինչի՞ համար։
Կորել էր, գրեցինք, տարածեցինք, որ գտնվի։ Գտնվեց։ Հիմա մնացածը թողեք իրավապահներին ու նրա ծնողներին։ Ընկերոջ մոտ էր գնացել, թե Էմոների ձեռքնա ընկել, դուք ձեր հրապարակումներով արդյոք ինչով եք օգնում նրան, նկարն էլ հրապարակում ու հրապարակում եք։ Թե՞ կայքի այցելություննա ավելանում անչափահաս աղջկա ճակատագրի հաշվին։
Հա, ու եթե պաշտոնական տեղեկատվությունը հաղորդում է, որ ասենք բռնաբարության հոդված կա, ձեզ ով է իրավունք տվել երեխայի անունը ամբողջությամբ գրել ու նկարն էլ հրապարակել. գոնե առաջին տառերը գրեք։ Սա էթիկայի ամենակոպիտ խախտումն է, մեղմ ասած, գուցե նաեւ քրեորեն պատժելի, մասնագետները կասեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում