ԿՀՎ-ն զարգացնելու Է իր հնարավորությունները կիբեռլրտեսության բնագավառում. The Washington Post
Նմանատիպ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել Է, որ պլանավորվում Է զարգացնել գործակալության հնարավորությունները կիբեռլրտեսության բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Washington Post-ի Էլեկտրոնային տարբերակը:
Թերթի տվյալներով՝ դա կդառնա «հետախուզական գերատեսչության վերակառուցման» քայլերից մեկը, «որը երկար ժամանակ սահմանափակվում Էր լրտեսական գործունեությամբ»: Բրենանի կողմից առաջարկվող փոփոխություններն «արտացոլում են հնացած մեթոդներից ձերբազատվելու եւ հետախուզությունում արդի հնարավորություններն օգտագործելու ԿՀՎ-ի վճռականությունը՝ նկատի առնելով սմարթֆոնների, սոցիալական ցանցերի եւ այլ տեխնոլոգիաների ժողովրդականության աճը», գրել Է հրատարակությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչները:
Այս ծրագիրը, նշել Է The Washington Post-ը, կգործարկվի արդեն այս ամսին: Սակայն ԿՀՎ-ի մամուլի քարտուղար Դին Բոյդը հրաժարվել Է այս մասին մեկնաբանություններից՝ ասելով, որ «վերջնական որոշումներ տակավին չեն ընդունվել վարչությունում իրականացվող բարենորոգումների կապակցությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում