ԱՄՆ-ում հետաքննություն Է սկսվել մեքենայությունների մեջ կասկածվող 10 խոշոր բանկերի նկատմամբ. The Wall Journal

ԱՄՆ-ում հետաքննություն Է սկսվել մեքենայությունների մեջ կասկածվող 10 խոշոր բանկերի նկատմամբ. The Wall Journal

ԱՄՆ-ի իշխանությունները 10 խոշոր բանկերի նկատմամբ հետաքննություն են սկսել թանկարժեք մետաղների շուկայում մեքենայությունների մասնակցելու կասկածանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է այն հոդվածում, որը փետրվարի 23-ին հրապարակվել է The Wall Journal թերթի Էլեկտրոնային տարբերակում:

Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության աշխատակիցներն ուսումնասիրում են ֆինանսական ինստիտուտների այն գործառնությունները, որոնք կապված են Լոնդոնում ոսկու, արծաթի, պլատինի եւ պալադիումի գների սահմանման հետ: Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են դրա շուրջ մեկնաբանություններից:

Ինչպես նշել Է թերթը, հետաքննություն Է կատարվում Կանադայի Bank of Nova Scotia-ի, Մեծ Բրիտանիայի Barclays-ի եւ HSBC-ի, Շվեյցարիայի Credit Suisse-ի եւ UBS-ի, Գերմանիայի Deutsche Bank-ի, ԱՄՆ-ի Goldman Sachs-ի եւ JPMorgan Chase-ի, Ֆրանսիայի Societe General-ի եւ Հարավային Աֆրիկայի Standart Bank-ի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում