Ինչո՞վ են Նուլանդն ու Պսակին կամ ԱՄՆ պետդեպը տարբերվում Հունգարիայի ծախու իշխանություններից
Նմանատիպ
Էդգար Սասունցի Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ինձ մեկը կբացատրի ինչո՞վ են Նուլանդն ու Պսակին կամ ԱՄՆ պետդեպը տարբերվում Հունգարիայի ծախու իշխանություններից: ԱՄՆ պեդեպը հավանության է արժանացրել Նուլանդի այն հայտարարությունը, որով փափկասուն տիկինը առաջարկում էր հայերին մարդասեր լինել ու դիվերսանտներին հանձնել Բաքվին: Հունգարիայի ծախու իշխանությունները «մարդասեր» գտնվեցին ու ռամիլին սաֆարով հանձնեցին բաքվին, իսկ բաքուն էլ ավելի «մարդասեր» գտնվեց և հերոսացրեց այդ կենդանուն:
Հիմա էլ ԱՄՆ որոշ գործիչներ ի դեմս Պսակիի ու Նուլանդի կրկին նավթադոլարների հոտ են առել ու մարդասիրության մասին խոսելով ուզում են որ Հայերը ադրբեջանի 2 նորընծա ազգային հերոսներին հանձնի բաքվին: Տեսնե՞ս Պսակին ու Նուլանդը նույն էնտուզիազմով կպայքարեին այդ բորենիների իրավունքների համար, եթե վերջիններս առաջինների բարեկամներից մեկին կամ երկուսին հոշոտած լինեին: Այդքան Մարդասեր եք՝ ազատ արձակեք Համբիկ Սասունյանին և թողեք, որ այդ մարդը վերադառնա Հայաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում