Ո՞վ է Վանաձորում արհեստականորեն նախընտրական կրքեր բորբոքում

Վանաձորում համայնքապետի ընտրությունները մինչև այսօր տեղի էին ունենում հանգիստ և լարվածությունից զերծ իրավիճակներից: Սակայն վերջին օրերին արհեստականորեն հաճախակի են դարձել վիրավորական արտահայտությունները և միտումնավոր իրավիճակների սրումները:

Սոցիալական ցանցերում արդեն որոշ թեկնածունների կողմնակիցներ սկսել են թշնամանք սերմանել և հանդես են գալիս իրավիճակի փոփոխման կոչերով:

Նախընտրական քարոզարշավի սկիզբը հուսադրող էր, քանի որ ամբողջ գիշերը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում հավաքված ավագանու թեկնածունները միմյանց ընկերական ողջունում և հաջողություն էին մաղթում, սակայն այսօր արդեն Վանաձորի քաղաքապետի թեկնածուներից ինչ-որ մեկը կամ նրան հարող մարդիկ պատրաստել են թշնամական և վիրավորական տեսանյութ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի մասին, որը բուռն վեճերի առիթ է դարձել վանաձորցիների շրջանում:

Նշենք , որ Վանաձորում նման սև PR-ի դրսևորումներն առաջին անգամ են, իսկ շատերի կարծիքով՝ նշված գործողություններն ուղղորդվում են ինչ-որ անձանց կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում