«Ժողովուրդ». 1990թ. օգոստոսի 23-ին հայկական Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը
Նմանատիպ
1990թ. օգոստոսի 23-ին հայկական Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը’ այդպես հիմք դնելով ՀՀ անկախացման գործընթացին: Ուրեմն այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 22-րդ տարեդարձն է: Բայց մեզանում ոչ միայն այս, այլև մյուս բոլոր պետական տոները չեն առանձնանում սովորական օրերից, լավագույն դեպքում դրանք ՀՀ քաղպքացիների համար դառնում են ոչ աշխատանքային, հանգստյան օր, ու ոչինչ ավելին: Անկախությունը մեզանում ընդամենը դարձել է կենացների ժամանակ հիշվող թեմա: Սա պատահական չէ, քանի որ վերջին տարիներին իշխանությունները վատնել են անկախության բոլոր ձեռքբերումներն ունվաճումները: Ու բանը հասել է նրան, որ, օրինակ, ռուսները ՀՀ-ին այսօր դիտում են որպես ֆորպոստ, որի հետ կարող են վարվել ցանկացած ձևով, արևմուտքն էլ իր պահանջներն է թելադրում’ առանց հաշվի առնելու ՀՀ շահը և այսպես շարունակ: Դժվար չէ ենթադրել’ այսօր ծաղիկներ կդնեն Մելիք Ադամյան փողոցում’ կառավարության նիստերի դահլիճի մոտ գտնվող հուշաքարին, այնտեղ է ընթերցվել այս հռչակագիրը: Մի քանի հուզիչ ճառ կասեն հայրենասիրական թեմաներով հետո մի քանիսն ասուլիս կտան: Եվ օրը կշարունակվի իր սովորական հունով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում