Ասադը Պակիստանի սենատի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

Ասադը Պակիստանի սենատի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը փետրվարի 24-ի առավոտյան ընդունել է Պակիստանի սենատի նախագահ Նայար Բոխարիին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել ահաբեկչության դեմ պայքարի հարցը, որի համար, ըստ կողմերի, անհրաժեշտ է բոլոր պետությունների սկզբունքային դիրքորոշումը: Նաև քննարկվել են միջազգային հանրության աջակցության անհրաժեշտության վերաբերյալ հարցեր, որոնց լուծումը կնպաստի, որ վերանա բոլորին սպառնացող վտանգը՝ չխախտելով պետությանների ինքնիշխանությունը և ազգերի իրավունքներն` իրենց ճակատագիրը որոշելու հարցում:

«Սիրիան կարևորում է միջխորհրդարանական համագործակցությունը երկրների միջև, քանի որ խորհրդարանները ներկայացնում են ազգերը, աշխատանքներ են տանում՝ պաշտպանելու համար նրանց շահերը»,- նշել է Ասադը: Սիրիայի Նախագահը նաև նշել է, որ Սիրիան աջակցում է Բոխարիի ջանքերին, որոնք ուղղված են Ասիական խորհրդարանական ասամբլեայում այլ խորհրդարանների հետ համագործակցելուն և տարածաշրջանի և աշխարհի մասշտաբով հարցեր լուծելուն:

Բոխարին հույս է հայտնել, որ Սիրիան հնարավորինս սեղմ ժամկետում կվերականգնի կայունությունն ու խաղաղությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում