«Հրապարակ». Այսօր ՀՀԿ-ն գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու
Նմանատիպ
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: «Հրապարակի» գրում է, որ ՀՀԿ-ն հերթական նիստում պատրաստվում է քննարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Ամենայն հավանականությամբ, այսօրվա նիստում վերջնական հստակեցումներ կմտցվեն ինտրիգային Աբովյան քաղաքի հարցում: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն «դաբրո» չի տվել կարճ ժամանակում հայտնի դարձած կուսակից Արթուր Հարությունյանին’ «Պալաչ» մականունով, ով, ըստ լուրերի, ցանկանում էր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ թեկնածուն այստեղ, ամենայն հավանականությամբ, կլինի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ով կպայքարի գործող քաղաքապետ, Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում