«Հրապարակ». Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու դեպքում, ՀԱԿ-ը վերջնականապես կփլուզվի
Նմանատիպ
ՀԱԿ-ում ասում են, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա այդ կառույցը վերջնականապես կփլուզվի: Այս պնդումը չափազանց իրատեսական է: Խնդիրն այն է, որ ՀԱԿ անդամների միջեւ երբևէ չի եղել որևէ գաղափարական կամ նույնիսկ անձնական ընդհանրություն, և նրանց միավորողը Լևոն Տեր-Պետրոսյանի անձն է, հավատը նրա անսխալականության նկատմամբ: Եթե ՀԱԿ-ից հանես Տեր-Պետրոսյանին, ապա կպարզվի, որ այնտեղ հավաքված են դարավոր թշնամիներ և քաղաքական ամենամոլի հակառակորդներ, ովքեր ունեն ծայրահեղ տարբեր քաղաքական հայացքներ:Պատկերն ավելի բացահայտ ցույց տալու համար ասենք, որ, բացի Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ում նախագահական ամբիցիաներ ունեն երկու գործիչներ՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրանք հայտարարում են, որ իրենք կարող են նախագահի թեկնածու առաջադրվել միայն այն դեպքում, եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: Իսկ քանի դեռ Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորությունը հարցականի տակ է, նրանք փորձում են ճշտել իրենց հնարավորությունները’ բանակցելով ՀԱԿ ներկայացուցիչների հետ, ճշտելու համար, թե ինչ աջակցություն կարող են ակնկալել այդ կառույցի ներսում:
Կարելի է միայն ենթադրել, որ հնարավոր է Տեր-Պետրոսյանն առաջադրվի միայն այն դեպքում, եթե տեսնի, որ իր չառաջադրվելը կարող է իսկապես հանգեցնել ՀԱԿ վերջնական փլուզմանը, ինչը նրա համար թերևս այնքան էլ ցանկալի չէ: