19.1 C
Yerevan

«Հրապարակ». Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու դեպքում, ՀԱԿ-ը վերջնականապես կփլուզվի

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել որոշ սիրիացիների նկատմամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի որոշ...

Թուրքիան կներկայացնի աշխարհում առաջին ԱԹՍ-ն, որը կարող է վայրէջք կատարել նավերի վրա

Թուրքիան ապրիլի վերջին TEKNOFEST-2023 ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների փառատոնի...

Եվրամիությունը 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային աջակցելու համար

Եվրամիությունը շուրջ 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային՝ երկրի...

ՀԱԿ-ում ասում են, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա այդ կառույցը վերջնականապես կփլուզվի: Այս պնդումը չափազանց իրատեսական է: Խնդիրն այն է, որ ՀԱԿ անդամների միջեւ երբևէ չի եղել որևէ գաղափարական կամ նույնիսկ անձնական ընդհանրություն, և նրանց միավորողը Լևոն Տեր-Պետրոսյանի անձն է, հավատը նրա անսխալականության նկատմամբ: Եթե ՀԱԿ-ից հանես Տեր-Պետրոսյանին, ապա կպարզվի, որ այնտեղ հավաքված են դարավոր թշնամիներ և քաղաքական ամենամոլի հակառակորդներ, ովքեր ունեն ծայրահեղ տարբեր քաղաքական հայացքներ:Պատկերն ավելի բացահայտ ցույց տալու համար ասենք, որ, բացի Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ում նախագահական ամբիցիաներ ունեն երկու գործիչներ՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրանք հայտարարում են, որ իրենք կարող են նախագահի թեկնածու առաջադրվել միայն այն դեպքում, եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: Իսկ քանի դեռ Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորությունը հարցականի տակ է, նրանք փորձում են ճշտել իրենց հնարավորությունները’ բանակցելով ՀԱԿ ներկայացուցիչների հետ, ճշտելու համար, թե ինչ աջակցություն կարող են ակնկալել այդ կառույցի ներսում:
Կարելի է միայն ենթադրել, որ հնարավոր է Տեր-Պետրոսյանն առաջադրվի միայն այն դեպքում, եթե տեսնի, որ իր չառաջադրվելը կարող է իսկապես հանգեցնել ՀԱԿ վերջնական փլուզմանը, ինչը նրա համար թերևս այնքան էլ ցանկալի չէ:

spot_imgspot_img