«Հայկական ժամանակ». Սիրիահայերը կարող են փոխանակել իրենց վարորդական իրավունքը` առանց քննության
Նմանատիպ
ՀՀ կառավարությունն այսօր քննարկելու է հետաքրքիր, չափազանց հետաքրքիր մի փաստաթուղթ: ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՀՀ ոստիկանությունը համատեղ մշակել են կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման պարագայում Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիներն իրենց հայրենիքում ստացած վարորդական իրավունքը կարող են փոխանակել ՀՀ-ում գործածվող վարորդական իրավունքով’ առանց քննություն հանձնելու: Այսինքն, եթե Հայաստան եկած սիրիահայը ուզենա փոխել Սիրիայում իրեն տրված վարորդական իրավունքը, ապա, ի տարբերություն բոլոր մյուս մարդկանց, ստիպված չի լինելու քննություն տալ, այլ ընդամենը վճարելով պետական տուրքը’ ստանալու է մեր սովորական, «հայկական» վարորդական իրավունքը: Ի՞նչն է այստեղ հետաքրքիր: Խնդիրն այն է, որ եթե իր վարորդական իրավունքը ցանկանա Հայաստանում փոխանակել նույն այդ Սիրիայից եկած ազգությամբ եզդին կամ քուրդը, կամ հենց արաբը, ապա միայն իր էթնիկ ծագման պատճառով ստիպված է լինելու քննություն հանձնել: Եվ ուրեմն, եթե ես ծնունդով Սիրիայից չեմ, բայց հայ եմ, կամ’ ծնունդով Սիրիայից եմ, բայց ճապոնացի եմ, ուրեմն’ չեմ օգտվում այս արտոնությունից: Իսկ սա ինչ է կոչվո՞ւմ: Ճիշտ է’ խտրականություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում