Սիրիայի չափավոր ընդդիմության վրա սիրիական բանակի հարձակման դեպքում ԱՄՆ-ը կհարձակվի Ասադի վրա

Սիրիայի չափավոր ընդդիմության վրա սիրիական բանակի հարձակման դեպքում ԱՄՆ-ը կհարձակվի Ասադի վրա

Սիրիայի չափավոր ընդդիմության ներկայացուցիչների վրա սիրիական բանակի հարձակումը դուռ կբացի ԱՄՆ-ի համար՝ հարձակում կատարելու նախագահ Բաշար ալ Ասադի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ կոնգրեսի սենատում լսումների ժամանակ:

«Եթե Ասադը հարձակվում է սիրիական ընդդիմության վրա «Իսլամական պետության» հետնորդների դեմ պայքարի անվան տակ, դա կդանա պայքարի մի մասը, որը դուռ կբացի ԱՄՆ-ի համար՝ հարձակվելու Ասադի վրա»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով`Բարաք Օբաման դեռ չի որոշել՝ ԱՄՆ-ը կհարձակվի՞ Ասադի վրա, թե ոչ, սակայն կարծում է, որ անհաժեշտ է պաշտպանել ընդդիմությանը, որն իրենք մարզում են:

Քերին նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ը չոչնչացներ Ասադի քիմիական զենքը, այն այսօր կլիներ ԻՊ-ի ձեռքում:

Քիմիական զենքերի արգելման կազմակերպության փորձագետները պաշտոնապես հաստատել են, որ ոչնչացվել է սիրիական քիմիական զենքի 98 տոկոսը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ առաջիկա ամսվա ընթացքում կսկսվի սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչների զինպատրաստությունը՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում