Ամերիկացիների 35 տոկոսի կարծիքով՝ Օբաման չի սիրում իր երկիրը

Ամերիկացիների 35 տոկոսի կարծիքով՝ Օբաման չի սիրում իր երկիրը

Ըստ ամերիկյան Rasmussen reporters ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքների՝ ամերիկացիների 35 տոկոսը համաձայն է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիի այն կարծիքին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի սիրում Ամերիկան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բացի այդ, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կողմնակիցների թվից հարցվածները, ովքեր համարում են, որ պետության ղեկավարը չի սիրում իր երկիրը, կազմել է 62 տոկոս:

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է փետրվարի 22-23-ին: Ուսումնասիրությանը մասնակցել են շուրջ 800 պոտենցիալ ընտրողներ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ ավելի վաղ հանրապետական, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին կուսակցական միջոցառումներից մեկի ժամանակ, դիմելով լսարանին, հայտարարել է, որ «Բարաք Օբաման չի սիրում Ամերիկան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում