Բ.Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Օգոստոսի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի սահմանագծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում