Ի՞նչ մնաց «տակը» Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումից հետո
Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքի իր քջում գրում է`
Ի՞նչ տվեց 2007-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ձևավորած շարժումը հայաստանցիներին. տվեց հույս և պայքարի ոգի: Չնայած շարժման պարտությանը՝ այն չհանգավ, ինչի դրսևորումը Կոնգրեսի ձևավորումն էր, նաև Նիկոլի կողմից 9000 ձայն հավաքելն էր «լֆիկնոցում» մեծամասնական կարգով ընտրության ժամանակ (արդեն չեմ հիշում որ դուրս եկած պատգամավորի փոխարեն): Իսկ ի՞նչ տվեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը և դրա կյանքի կոչվելը: Դա բերեց Կոնգրեսի պառակտմանը և ընդամենը համանուն կուսակցության ստեղծմանը, որի արդյունքում հեռացան Կոնգրեսին արժեքային ընդդիմության բնույթ հաղորդող բազմաթիվ մարդիկ, և մնացին միայն Տեր-Պետրոսյանին անձնական հավատարմություն պահպանածները: Ստեղծվեց եռյակ միություն, որին գլուխ կարգվեց ֆեոդալական մտածությամբ օլիգարխը, որից հանրահավաքային ժողովուրդը բարեգործություն էր սպասում, ինչպես նաև ընտրակաշառք, քանի որ սովոր էր դրան: Վարչակազմից ազատվելու հույսը գերուժգնության հասավ, քանի որ մարդկանց առաջնորդում էր նա, ում «խոսքը գործ» էր: Բնականաբար, նույն աստիճանի էլ պիտի լիներ անկումը (հուսահատությունը) վերջինիս բնականոն պարտությունից հետո: Ի՞նչ մնաց «տակը». զրոյից սկսելու ընդդիմության ձևավորման ծանր ու դժվարին աշխատանքը՝ հույսը դնելով ոչ թե նախկին նախագահի հեղինակության ու ներկա օլիգարխի դրամապանակի, այլ մեր ջանքերի ու ոգու ամրության վրա. չինմաչինցի իմաստուն ծերուկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում