Քսաներկու տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը
Նմանատիպ
Քսաներկու տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որով հաստատվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո’ օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
Այդ հռչակագրով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Հռչակագիրն ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը։
Տասներկու կետից բաղկացած հռչակագրում նշված է.
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Հռչակագրի ընդունումից մոտ մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին հանրաքվե անցկացվեց։ Անկախության քվեին «այո» ասաց Հայաստանի քաղաքացիների 94,99%-ը: