ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել ե ն Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքի նախագծերը: Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում