Եվրահանձնաժողովը Դանիան ճանաչել Է Եվրոպայի «ամենաթվային» երկիրը

Եվրահանձնաժողովը Դանիան ճանաչել Է Եվրոպայի «ամենաթվային» երկիրը

Դանիան Եվրամիության ամենաառաջավոր երկիրն Է «թվային ցուցանիշներով»: Դա Է վկայում ՏՏ-տեխնոլոգիաների զարգացման վերջին ինդեքսը, որը հրապարակվել Է Եվրահանձնաժողովի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշը կազմելու համար օգտագործված ցուցանիշների թվում են յուրաքանչյուր երկրում լայնաշերտ Համացանցի գործածումը, ներառյալ մատչելիությունն ու արժեքը, Համացանցում աշխատելու հմտությունների տարածվածությունը, Ցանցը գնումների եւ նորությունների ընթերցման համար օգտագործման հաճախականությունը, թվային տեխնոլոգիաների եւ թվային ծառայությունների սեկտորի զարգացման աստիճանը:

Արդյունքում՝ Դանիան 0,68 բալ Է հավաքել առավելագույն հնարավոր 1,0-ից:

Այդ վարկանիշում Դանիային հաջորդում են Շվեդիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան եւ Բելգիան: 0,31 միավորով վերջին տեղն զբաղեցրել Է Ռումինիան:

Դանիան հատկապես բարձր ցուցանիշների Է հասել բնակչության հետ վարչակազմի շփման ընթացքում թվային տեխնոլոգիաների լայն օգտագործման առումով, դանիացիների 69 տոկոսը տեղական իշխանությունների հետ իրենց գործերը կարգավորում են՝ լրացնելով առցանց բլանկներ:

Եվրահանձնաժողովի հետազոտության մեջ նշվում Է, որ դանիացիները գնումներ կատարելիս Համացանցից ավելի ակտիվորեն են օգտվում, քան եվրոպական մյուս երկրների բնակիչները, ավելի հաճախ են դիտում ցպահանջ տեսագրություններ (Video on Demand):

Դանիական բիզնեսը նույնպես Եվրամիությունում լավագույնն Է ճանաչվել թվային տեխնոլոգիաների հնարավորությունների օգտագործման ցուցանիշով:

Հետազոտության համաձայն՝ 2014 թվականին Եվրոպայի բնակչության 75 տոկոսը կանոնավոր կերպով օգտվել Է Համացանցից՝ նախորդ տարվա 72 տոկոսի դիմաց:

Ներկայում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Եվրահանձնաժողովը պատրաստում Է միասնական թվային շուկայի ռազմավարություն, որը կներկայացվի մայիսին:

Հետազոտության ընթացքում ստացված տվյալները վկայում են, որ երկրների միջեւ զգալի տարբերություններ են պահպանվում թվային տեխնոլոգիաների տիրապետման հարցում, եւ որ սահմանները խոչընդոտ են մնում լիարժեք միասնական թվային շուկայի համար:

Թվային տեխնոլոգիաների բնագավառում Դանիայի բարձր վարկանիշն անակնկալ չԷ: Անցյալ տարվա նոյեմբերին երկիրը Էլեկտրակապի միաջազգային միության կողմից լավագույն երկիրն Է ճանաչել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու բնագավառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում