Որևէ մեկը թող ասի, որ ես որևէ բիզնեսի հետ սերտաճած եմ. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
Նմանատիպ
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել է, որ հնարավոր լինի վեր հանել և քննարկել բոլոր այն խնդիրները և տեղեկությունները, որոնց մասին խոսվում է տարբեր հարթակներում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին:
«Եվ երբ այդ քննարկումների արդյունքում կունենանք իրավական հիմքեր, իրավապահ մարմինների օգնութամբ կիրականացնենք նաև պատժիչ գործողություններ: Որևէ մեկ անձի, քաղաքական գործչի, գործարարի նկատմամբ մենք չունենք որևէ պարտավորվածություն: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, պարզ, անկեղծ: Եթե բոլորս ունենանք այս համոզվածությունը, կկարողանանք հաջողություն գրանցել»,– շեշտեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում պնդեց, որ կառավարության ղեկավարմանը զուգահեռ բիզնես գործունեություն չի ծավալում.
«Որևէ մեկը թող ասի, որ ես վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ լինելու տարիներին որևէ բիզնես գործունեություն եմ ծավալել կամ որևէ բիզնեսի հետ սերտաճած եմ: Ուղղակի տարբեր ամբիոններից մարդիկ անհիմն խոսում են: Ես առաջարկում եմ միասին աշխատել: Խորհրդի նախագահը նույն լիազորություններն ունի, ինչ անդամը: Տարբերությունը ո՞րն է: Ես ասում եմ` վեր հանենք և խնդիրներին լուծում տանք: Դատարկ խոսակցություններն անհիմն եմ համարում, դրանք փչացնում են առողջ մթնոլորտը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում