ՀՀ սփյուռքի նախարարը կընդունի «Բազե – 2012»-ի սփյուռքահայ երիտասարդներին
Նմանատիպ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կընդունի է «Բազե – 2012» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին, տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:
«Բազե-2012» համահայկական երիտասարդական 10-րդ հոբելյանական հավաք-ծրագրին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մասնակցում էր երեք ջոկատ՝ Հայաստանի սփյուռքահայ ուսանողների խորհրդի, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական երիտասարդական կազմակերպությունների և Ջավախքի, որոնք ընդգրկված էին կարմիր, կապույտ և նարնջագույն ճակատներում:
Սփյուռքահայ երիտասարդներն ակտիվ մասնակցություն են ունեցել ծրագրով նախատեսված ինտելեկտուալ խաղերին (բրեյն ռինգ), մարզական (շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, բազկամարտ, ֆուտբոլ, պարանի ձգում, սպորտլանդիա, ազգային խաղեր), մշակութային (երգ, պար, նորաձևություն, նկարչություն) մրցույթներին և գրանցել բազմաթիվ հաջողություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում