Ադրբեջանական բանակը եւս մեկ զինվոր է կորցրել

Ադրբեջանական բանակը եւս մեկ զինվոր է կորցրել

Ադրբեջանական բանակի զինվոր Ջավադ Ջալիլ օղլու Գոջաեւը զոհվել է` պայթելով ականի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ «միջադեպը գրանցվել է ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում»` չճշտելով միջադեպի հստակ վայրը:

Ջավադ Գոջաեւը զինծառայության էր կանչվել Օղուզի շրջանից: Ադրբեջանի ՊՆ-ը փաստի առնչությամբ հետաքննություն է կատարում:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 9 զինծառայողի մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 7-ը մահացել են մարտական պայմաններում:

Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 33 զինծառայող եւ 27-ից ավելի վիրավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում