Չինաստանում փորձարկվել է նորագույն միջմայրցամաքային հրթիռ
23/08/2012 16:32
Նմանատիպ
Չինաստանը բարեհաջող կերպով փորձարկել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Ըստ ISH Jane’s Defence Weekly ռազմական հրատարակության’ հրթիռը հնարավորություն է ընձեռում խոցել ԱՄՆ-ում ցանկացած թիրախ:
Հրթիռն արձակվել է Չինաստանի կենտրոնական Շանսի մարզի «Ուչժայ» ռազմաբազայից՝ երկրի արևմտյան մասի անապատների ուղղությամբ:
Նշենք, որ խոսքը «Դունֆեն – 41»-ի պաշտոնապես չհայտարարված փորձարկումների մասին է, որոնք անց են կացվել դեռևս անցած ամիս: