Հունաստանը 2 մլրդ եվրո Է պահանջել Եվրոպայի կենտրոնական բանկից

Հունաստանը 2 մլրդ եվրո Է պահանջել Եվրոպայի կենտրոնական բանկից

Եթե Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) մոտ ժամանակներս 2 միլիարդ եվրո տրամադրի Հունաստանին, Աթենքը կկարողանա կանխել պարտազանցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ ասել Է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:

Վարուֆակիսը պարզաբանել Է, որ ԵԿԲ-ն կարող Է այդ գումարը տրամադրել եվրոգոտու երկրների պետական պարտատոմսերի գնման ծրագրի շրջանակներում, որը գործարկվել Է 2015 թվականի փետրվարին: Ծրագիրը կոչված Է Եվրոպայի տնտեսությունը լցնել փողով, այն կարգավորիչի համար կարժենա ավելի քան մեկ տրիլիոն եվրո մինչեւ 2016 թվականը: Ըստ որում հունական պարտատոմսերը կգնվեն սոսկ 2015-ի հուլիսին:

Նախարարը հիշեցրել Է, որ մարտին Հունաստանի կառավարությունը պարտավոր Է մարել ԱՄՀ-ի հանդեպ պարտքի մի մասը: Հակառակ դեպքում երկիրը պարտազանցում կհայտարարի: Վարուֆակիսը կարծում Է, որ ԵԿԲ-ն կարող Է ընդառաջ գնալ եւ տրամադրել փողը: «Կարգավորիչը կարող Է այդ միջոցները փոխանցել Արժույթի միջազգային հիմնադրամին: Բայց կոնկրետ որոշում առայժմ չկա»,- նշել Է նա:

Ավելի վաղ Եվրախումբը հավանություն Է տվել հունական բարենորոգումներին եւ Աթենքի ֆինանսական օժանդակման ծրագիրը երկարաձգել Է չորս ամսով: Ըստ որում ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդն ասել Է, որ բարենորոգումների ցուցակը չի համապատասխանում Հունաստանի ստանձնած պարտավորություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում