«Հայկական ժամանակ». Կոնգրեսը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» քննարկել են «Հարսնաքարի» հարցով ստացած պատասխանները

Երեկ «Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ Աժ 3 ընդդիմադիր խմբակցությունների’ Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են’ քննարկելու «Հարսնաքարի» հարցով իրավապահ մարմիններին ուղարկված հարցաշարի պատասխանները: «Արդեն ներկայացրել ենք այս խմբակցություններին արդարադատության նախարարության ուղարկած պատասխանը: Պատասխան է ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը: Մեր տեղեկություններով, այդ պատասխանները մասնագիտական ուսումնասիրման փուլում են, և ենթադրվում է, որ առաջիկայում սույն խմբակցություններն ընդհանուր դիրքորոշում կհայտնեն դրանց վերաբերյալ: Հիշեցնենք, Կոնգրեսը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» տասը հարցից բաղկացած հարցաշար էին ուղարկել գլխավոր դատախազությանն ու կառավարությանը: Հարցաշարի հիմնական խնդիրն էր’ պարզել «Հարսնաքւսրում» ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հիմնական մեղավորներին և մասնավորապես Աժ պատգամավոր Ռուբեն Հւսյրապետյանի առնչությունը այդ միջադեպին»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում