«Հայկական ժամանակ». Առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել
Նմանատիպ
ՀՀ կառավարության այս տարի հաստատված ծրագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ: Կառավարությունը, սակայն, սահմանափակվել է միայն այս դրույթը հրապարակելով:
Առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ուղղությամբ որևէ քայլ մինչ օրս չի ձեռնարկվել: Ավելին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում միանգամից գլխի չեն ընկնում, թե խոսքն ինչի մասին է, երբ փորձում ես հետաքրքրվել այդ ծրագրի հետ կապված մանրամասներով. ասենք, օրինակ, երբվանի՞ց է սկսվելու համակարգիչների բաշխումը, ի՞նչ համակարգիչ է լինելու, ի՞նչ կարգով է նախատեսվում ձեոք բերել, որքա՞ն գումարով և այլն: Փոխարենը, հարևան Վրաստանում նման մի գործընթաց մեկնարկել է դեռ անցած տարվանից: 2011 թվականին աոաջին դասարանցիները Վրաստանում նեթբուք են ստացել: Այս տարի ևս վրացական իշխանությունները խոստանում են շարունակել այդ գործընթացը: