«Ժողովուրդ». Տավուշի մարզի Սովսես գյուղը հայաթափվում է

Տավուշի մարզի Սովսես գյուղը գտնվում է Երևանից 221, իսկ մարզկենտրոնից 88 կմ հեռավորության վրա: Ադրբեջանի հետ ունի 27 կմ ընդհանուր սահման, իսկ օդային հեռավորությունը մոտ 350 մ է: Սահմանին ամենամոտ գտնվող այս համայնքն ազերիների կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների: Արդյունքում’ մյուս սահմանապահ գյուղերի նման Մովսեսն էլ է հայաթափվել: Պատերազմական գործողությունների և գյուղի «մեռած կյանքի» պատճառով երիտասարդությունը տարագիր է դարձել: Ըստ գյուղապետի’ 15 տարվա ընթացքում 500 մարդ լքել է Սովսեսը: Համայնքում մնացել են տարեցները: Գյուղում այսօր ընդամենը 32 մանկահասակ երեխա կա: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում մովսեսցիները դժգոհել են ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցիչ Նինա Ադամյանից, որը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից գյուղին նվիրած տրակտորն օգտագործման է տալիս միայն ԲՀԿ-ական գյուղացիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում