Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել Ջոն Քերիին քաջություն ունենալ ու արտասանել «ցեղասպանություն» բառը (տեսանյութ)
27/02/2015 10:39
Նմանատիպ
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի լսումներին, կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին և, համապատասխանաբար, նախագահ Բարաք Օբամայի ողջ աշխատակազմին վերջ տալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող թուրքական քաղաքականությանն աջակցելուն:
Ինչպես նշում է asbarez.com-ը, Շերմանը, մասնավորապես, կոչ է արել Քերիին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քաջություն ցուցաբերել ու Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, արտասանել «ցեղասպանություն» բառը` նկարագրելու համար 100 տարի առաջ Անատոլիայում կատարվածը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում